«Ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության աջակցմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», – նշված է Տոկիոյում «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագրում:
Հանդիպման մասնակիցները նշել են՝ «լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով»։
«Հորդորում ենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով թելադրված իր հանձնառությունը և ողջունում միջազգային ջանքերը լուծելու տեղահանված մարդկանց հրատապ հումանիտար կարիքները»,- նշված է հռչակագրում:
Կարդացեք նաև