Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաժամյա աշխատանքի դիմաց հանրային պաշտպանները փոխհատուցում կստանան

Նոյեմբեր 08,2023 13:55

Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց հավելյալ կվճարվեն։

Արդարադատության նախարարության՝ հանրային պաշտպաններին սոցիալական երաշխիքներ տրվող նախագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ։

«Արմենպրես» մամուլի ակումբում արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը (լուսանկարում) այսօր վստահեցրեց, որ նախագիծն ամբողջության կընդունվի մինչեւ տարեվերջ կամ դեկտեմբեր ամսին, նախագծի ընդունումից անմիջապես հետո հանրային պաշտպաններին հավելյալ վարձատրության համար գումար կհատկացվի, ենթադրվում է, որ ամենաուշը եկող տարվա հունվար ամսից նրանք կստանան այդ փոխհատուցումները, տարեկան պահանջվելու է մոտ 67 միլիոն դրամ։

Սուջյանի ներկայացմամբ՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդն ավելացվելու է 15%-ով, տրամադրվող միջոցները պետք է ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցմանը․ «Հիմա գրեթե բոլոր հանրային պաշտպանները արտաժամյա ներգրավվում են աշխատանքներին, ուստի գրեթե բոլորը կստանան փոխհատուցում, բացի գրասենյակի ղեկավարից եւ նրա տեղակալներից։ Հանրային պաշտպանը տարեկան միջինում 210 քրեական գործ է վարում, սա մեծ թիվ է, քննիչներից էլ շատ։ Քաղաքացիական գործերով հանրային պաշտպաններ տարեկան կտրվածքով վարվող գործերը եւս մոտ 200 են, նրանց գործերը տարեկան 30-40%-ով ավելանում են»։

Սուջյանի խոսքով՝ ընդլայնվել է հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակը։ Այդուհանդերձ, նախարարությունը նախատեսում է ֆիլտրել շրջանակը, քանի որ շատ հաճախ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվում են անձինք, ովքեր դրա կարիքը չունեն, այսինքն՝ սոցիալապես խոցելի չեն։

Օրենսդրական փոփոխության առիթը հանրային պաշտպանի գրասենյակի եւ փաստաբանների պալատից հնչող մտահոգություններն էին, ըստ որի, վերջին շրջանում հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն ավելանում է։

«Օրինակ` քրեական գործերով տարեցտարի միջինում 20%-ով աճ էր գրանցվում։ Բացի այդ, նաեւ քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելն էլ նպաստեց հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Այսինքն, հանրային պաշտպանի ներգրավումը գործերին ավելի օպերատիվ ու սեղմ ժամկետում պետք է լինի, նրանք պարտավոր են գիշերային հերթափոխ իրականացնել, գնալ դատարան, քննչական գործողություններին մասնակցել»,-ասաց Սուջյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի հանրային պաշտպանների թիվն ավելացվել է տասը հաստիքով, այժմ 69 հանրային պաշտպան կա, սակայն հատկապես մարզերում մի հաստիքի տակ 2-3 պաշտպան է լինում։

Հանրային պաշտպանի աշխատավարձն, ըստ նախարարի խորհրդականի, բավականին մրցունակ է մասնավոր ոլորտի աշխատավարձի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930