Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եկեղեցին պետությունից անջատ է եւ պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար»․ Գեւորգ Պապոյանը՝ Արցախի թեմը պահպանելու մասին

Նոյեմբեր 08,2023 13:49

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց, որ ՀՀ պետական բյուջեից գումար չի հատկացվելու Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար։

Գեւորգ Պապոյան

«Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար դրանց պահպանման համար չենք կարող գումար հատկացնել։ Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ եւ խաղաղության գործընթացը տորպեդահարեն։ Մեր պետությունը հենց նրա համար է, որպեսզի իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի, չանի քայլեր, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կունենա կորուստներ, սա անթույլատրելի է»։

Հարցին, որ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը, սակայն, որոշել է պահպանել Արցախի թեմը, Պապոյանը պատասխանեց․ «Եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցությունների։ Եկեղեցին պատասխանատու չէ Հայաստանի տարածքային ամբողջականության համար, եկեղեցին չէ բանակը ղեկավարում, եկեղեցին չէ սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցիների խնդիրները հոգում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930