«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:
Նոյեմբերի 8-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 25 փրկարարական ծառայող։
Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն