Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. Պատել

Նոյեմբեր 08,2023 10:23

«Ազատություն». Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` ի պատասխան լրագրողի հարցին։

Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է փոխխոսնակից, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար։

Պատելը պատասխանել է․ – «Իհարկե։ Այս ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, որը հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930