Ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք եւ ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։
Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։
Տաթեւիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։
Կարդացեք նաև
Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է։
Շիրակ Թորոսյանի դուստրը՝ Արեւիկ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության փորձագետ է։
Արուսյակ Մանավազյանի ամուսինը՝ Արման Բուդաղյանը, զբաղեցնում է «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Այսպես, հեղափոխությունը դրական դինամիկա է ապահովել ՔՊ-ականների համար, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է «պոզով պոչով» կոռուպցիոներներին փնտրել իրենից շառավղով հեռու անձանց շրջանում։ Ստացվում է, որ նախկիններին «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով մարդկանց աշխատանքի տեղավորելու համար մեղադրող ներկաները ոչնչով չեն տարբերվում նրանցից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում