Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կողմերն էլ այժմ ներքաշված են զգայուն հավասարման մեջ

Նոյեմբեր 08,2023 13:30

«Ամեն անգամ չէ, որ ծաղկամանը պաշտպանված է կոտրվելուց». արաբական հին ասացվածք

Փորձառու որոշ հայ լրագրողներ վերջերս ապշեցուցիչ վերլուծություններ են արել, իսրայելա-լիբանանյան ամբողջական պատերազմի բռնկման հնարավոր սցենարի մասին, զարմանալիորեն ցույց տալով քաղաքական տրամաբանության ակնհայտ միամիտ անտեղյակություն, չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր տարիների քաղաքական փորձը պետք է նրանց ավելի լավ սովորեցներ: Ոմանք վերջերս տարօրինակ հեռուն գնացող հայտարարություններ արեցին՝ թե հնարավորությունը լայնածավալ պատերազմի բացարձակապես զրո է:

Ճիշտ է, որ ներկայում գոյություն ունի ստատուս քվո եւ հավասարում, որը կանխում է լիբանանյան եւ Իսրայելի միջեւ պատերազմի ամբողջական բռնկումը, եւ երկու կողմերը կարծես թե շահագրգռված չեն տոտալ պատերազմի մեջ, իրականում նրանք հավանաբար ունեն իրատեսական հստակ շահ եւ վճռական որոշում, չգնալ տոտալ պատերազմի: Բայց շանսերը զրոյական չեն, առավել հավանական է, թե չեն գնալու տոտալ պատերազմի, սակայն ասել, որ շանսերը զրոյական են, բացահայտում է քաղաքական տգիտություն եւ միամտություն, քանի որ երկու կողմերն էլ այժմ ներքաշված են շատ վտանգավոր եւ զգայուն հավասարման մեջ, սա վտանգավոր նուրբ խաղ է, առանց երաշխիքների, ուստի մենք կարող ենք միայն արձանագրել, որ սկզբունքորեն նրանք չեն գնա տոտալ պատերազմի, բայց դա չի նշանակում, որ այս հավասարման մեջ շատ լուրջ էական վտանգ կարող է կոտրվել եւ վերահսկողությունից դուրս գալ, գոյություն չունի: Ռազմական գործողությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ ինչպես «Ռեզիդենտ Եվիլ» ֆիլմի Տ-վիրուսը կարող է տարածվել այնպիսի հետեւանքներով, որոնց համար երկու կողմերը կարող են զղջալ:

Բացի այդ, «Հըզբոլլահը» գտնվում է անհարմար, փխրուն եւ անկյունային վիճակում: Տարիներ շարունակ նա բարձրացրել է իր քաղաքական խոսքի առաստաղը, այժմ կանգնած է համախոհների բազայի դիմաց, որը հիմա պահանջում է ապացուցել իրենց պատմած պատմությունները, անպարտելի «Հըզբոլլահի» մասին, որը ծնկի է բերում Իսրայելին, ինչպես կարող է նա կանգնել առանց միջամտելու, եւ այս ամենը նրան մղում է էսկալացիայի մակարդակը բարձրացնելու, ինչը շատ վտանգավոր խաղ է, եւ դրա հետեւանքները կանխատեսելի չեն։

Մյուս կողմից, անպարտելի գերհզոր բանակի իսրայելական առասպելը նույնպես հարցականի տակ է: Հետեւաբար, այն կարող է երկար ժամանակ չհանդուրժել, հայտնվել թույլ իրավիճակում, չկարողանալով դիմակայել երկու ոչ դասական փոքր կուսակցական բանակների, դա կարող է ստիպել իսրայելցիներին, ովքեր իրենց ապահով էին զգում Պաղեստինում հաստատվելով, այժմ այնքան էլ վստահ չեն, որ կգան այս երկիր եւ կարող են նույնիսկ հեռանալ, եւ տարածաշրջանային տերությունները դա կարող են դիտել որպես Իսրայելի լուրջ թուլություն եւ ավելի համարձակ լինել Իսրայելի նկատմամբ, ոչ միայն կազմակերպված հնարավորություններ ունեցող տարածաշրջանային պետությունները, այլ նաեւ այլ սուննի ջիհադիստական ռազմական խմբավորումներ, որոնք մրցում են շիական «Հըզբոլլահի» հետ, կարող են ընտրել «Հըզբոլլահի» արկածները կրկնելու տարբերակը, ինչը կարող է մղել Իսրայելին հակառակն ապացուցելու եւ «Հըզբոլլահի» վրա հարձակվելու համար:

Մինչ այժմ երկու կողմերն էլ հստակորեն, անուղղակիորեն, չհայտարարված ոճով հստակ մեսիջներ են ուղարկել, որ չեն ցանկանում պատերազմել, եւ, հավանաբար, այսպիսի մեսիջ՝ «մենք ուզում ենք չգնալ պատերազմ», բայց հաշվարկները կարող են փոխվել, հիմնվելով մի քանի հավասարումների եւ հաշվարկների հիման վրա:

«Հըզբոլլահը» փորձեց կլանել իր փողոցային ոգեւորությունը, նրա շրջապատող մեդիա ռեսուրսները հաղորդագրություն էին նետում լիբանանյան տեղական սպեկտրի ներսում, որ եթե Իսրայելը ցամաքով ներխուժի Գազա, նրանք կմիջամտեն, դա արդեն տեղի է ունենում: Սակայն մինչ այժմ «Հըզբոլլահը» ակնհայտորեն չի ցանկանում կատարել այդ առաքելությունը, սա ճնշում է «Հըզբոլլահի» վրա, բայց ոչ այնպիսին, որին նրանք չեն կարող դիմանալ, եւ նրա աջակիցների բազայի ճնշումը, անշուշտ, վճռորոշ չէ նրան պատերազմի մղելու համար:

Կան այլ հաշվարկներ էլ։ Եթե Իսրայելին հաջողվի հեշտությամբ կոտրել պաղեստինյան դիմադրությունը եւ կարգավորել, վճռել առաջին ճակատը, ապա նրա համար ավելի հեշտ կլինի գնալ դեպի «Հըզբոլլահի» ճակատ, դա կարող է մղել «Հըզբոլլահին» եւ Իրանին փոխել իրենց հաշվարկները եւ կանխարգելիչ միջամտել հենց հիմա։ ՀԱՄԱՍ-ի դիմադրության պահպանումը եւ դիմադրությունը, անշուշտ, շատ կարեւոր ասպեկտ է այս հավասարման մեջ: Եթե այն թույլ է թվում, ապա «Հըզբոլլահի» ներգրավվելու հավանականությունը մեծանում է, եթե նրանց հաջողվի դիմանալ, ապա հնարավորությունները կարող են նվազել:

Մինչ այժմ կրակը վերահսկվում է, բայց վերահսկելի կրակը երբեք երաշխիք չէ այս իրավիճակը պահպանելու համար, եւ ինչպես արաբական հին ասացվածքն է ասում՝ «Ամեն անգամ չէ, որ ծաղկամանը պաշտպանված է կոտրվելուց»:

Եզրակացնենք, որ հավանականությունը, որ Իսրայելի եւ «Հըզբոլլահի» միջեւ կարող է սկսվել տոտալ պատերազմ, համեմատաբար ավելի ցածր են, քան հակառակը, բայց ոչ այնքան ցածր, որպեսզի բացարձակ դրականորեն կանխատեսենք, որ շանսերը զրոյական են:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
07.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930