Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումներն ընդունվում են www.socservice.am կայքէջի միջոցով

Նոյեմբեր 07,2023 21:45

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար: Դիմումներն ընդունվելու է Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով: Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու հարցին և նշել, որ օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի կամ նպաստի տրամադրման պրոցեսը հեշտացնելու նպատակով: Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությանը: «Նաև տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում, կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած»,-հավելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կենսաթոշակ ստանալու համար պարտադիր է հաշվառված լինելը:

Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրել է վերջին տվյալները 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 104 200 անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը, որոնցից չափահաս է 75 725 անձ, իսկ անչափահաս անձանց թիվը կազմում է 28 475: 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 167-ը՝ 10+40 հազար դրամ:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից մեկնարկում է 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդող ամիսների համար: Դիմումներն ընդունվելու է Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջի միջոցով: Մանրամասնելով դիմումների ընդունման գործընթացը՝ Զարուհի Մանուչարյանը նշել է, որ տվյալ կայքէջի «Առցանց դիմումներ» պատուհանի միջոցով անհրաժեշտ է ընտրել «բնակվարձի և կոմունալ ծախսերի վճարման համար սոցիալական աջակցության ծրագիր» պատուհանը, այդ պատուհան մուտք գործելուց հետո, պահանջվում է մուտքագրել անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, այնուհետև՝ փաստացի բնակության վայրը (մարզը, համայնքը, շենքը կամ առանձնատունը): Անձը, ով լրացնում է առցանց դիմումը, պարտադիր պետք է նշի, թե քանի հոգի է բնակվում այդ նույն հասցեում, ինչպես նաև լրացնել նրանց տվյալներն ու նշել ազգակցական կապը: Անչափահասների տվյալները պետք է լրացնի ծնողը կամ խնամակալը և կցի երեխայի ծննդականը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու հարցին և նշել, որ օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի կամ նպաստի տրամադրման պրոցեսը հեշտացնելու նպատակով: Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք պետք է դիմեն կենսաթոշակ ստանալու իրավունքի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությանը: «Նաև տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում, կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած»,-հավելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Նարեկ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կենսաթոշակ ստանալու համար պարտադիր է հաշվառված լինելը:

Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրել է վերջին տվյալները 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 104 200 անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը, որոնցից չափահաս է 75 725 անձ, իսկ անչափահաս անձանց թիվը կազմում է 28 475: 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 167-ը՝ 10+40 հազար դրամ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930