Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները

Նոյեմբեր 07,2023 19:22

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին։

Պատվիրակության անդամները Բարձրագույն դատական խորհրդի նախագահից հետաքրքրվել են դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, մարդու իրավունքների պահպանման, դատավորների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։

Հյուրերի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները:

Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու իրավունքի գերակայությունը չի կարող այլընտրանք ունենալ, նա նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, ինչպես նաև դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Մասնավորապես՝ անդրադարձել է վերջին մեկ տարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված կարգապահական վարույթների արդյունքներին, որոնց ճնշող մեծամասնությունը նախաձեռնվել է Արդարադատության նախարարության կողմից, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դատական համակարգը որոշակիորեն զտել՝ համակարգից դուրս մղելով ոչ կոմպետենտ դատավորներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։

Քննարկման ընթացքում արձանագրվել է  դատաիրավական  ոլորտի բարեփոխումների կարևորությունն ու դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930