Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նոր շոո՞ւ է մտադիր բեմադրել. Օրակարգում Արթուր Վանեցյանն է. «Փաստինֆո»

Նոյեմբեր 07,2023 19:11

Օրերս ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ: Այնուհետև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հստակեցրեց, որ Կ.Վ.-ն հանդիսանում է Կարեն Վանեցյանը, ով Արթուր Վանեցյանի եղբայրն է:

Ուշագրավ է, որ առանց փաստաբանի ներգրավման կամ ծանուցման գործիքակազմի մի քանի ժամվա ընթացքում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել Կարեն Վանեցյանի նկատմամբ:

Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրի տրամադրած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրվել սույն գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները, որի խոչընդոտն առհասարակ նվազագույն առնչությունը հիմնավորող տվյալների բացակայությունն է, սակայն կարելի է եզրահանգել, որ, եթե Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման փաստի պայմաններում անմիջապես շահարկվում է Արթուր Վանեցյանի անունը, հետեւապես ՝ դատախազության և քննչական մարմնի կողմից հարկադրանքի միջոցները ժամանակի հարց է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել