Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեսանք, թե ինչ ծափերի արժանացավ բռնապետը, որը ստեր էր խոսում ժողովրդավարության մասին». Հովհաննես Իշխանյան

Նոյեմբեր 07,2023 19:00

«Սովորաբար բռնաճնշումները լինում են երկու պարագայում, մեկ որ աղետ է եղած լինում, մեկ էլ որ նոր պետք է լինի: Հայաստանի պարագայում երկու դեպքն էլ կա. մեկ որ սեպտեմբերին ունեցանք աղետը, որից հետո ցասում առաջացավ (ինչը ցավոք ճիշտ չուղղորդվեց), դրա համար սկսվեցին բռնաճնշումները, իսկ հիմա գնում են հետ, նայում են՝ ով ինչ գրառումներ է արել նախկինում, դաշտում փորձում են բոլորին մեկուսացնել, որովհետեւ նախապատրաստում են հաջորդ աղետին»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով. «Հաջորդ աղետը լինելու է Սյունիքը, եթե այդ գյուղերը հանձնեն, մեզ երեւի հաջորդ տարի շրջափակման մեջ կառնեն, ինչպես դա արեցին Արցախում, սովի կմատնեն Հայաստանի բնակչությանը: Իհարկե, սա հնարավոր է կանխել, եթե բոլորս համագործակցելով միմյանց հետ՝ աշխատենք: Իսկ թե ինչու են ամեն ինչ այսպես հանգիստ անում, եւ որեւէ վախ չունեն, որովհետեւ իշխանություններն ունեն Եվրոպայի բացարձակ աջակցությունը:

Տեսանք, թե ինչ ծափերի արժանացավ բռնապետը, որը ստեր էր խոսում ժողովրդավարության մասին: Ունեն նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, Ռուսաստանը ավանդաբար մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սկզբունքով գործող պետություն չէ: Իրենց դեպքում ամեն ինչ ուժի հիման վրա է կամ բանակցությունների: Բայց մենք արդեն թշնամացել ենք Ռուսաստանի հետ:

Նման աջակցությունների պարագայում կարող են բռնել եւ ձեզ, եւ ձեր ծնողներին, եւ ձեր երեխաներին, ինչքան ուզեն, որովհետեւ ցասումը Հայաստանի ներսից բավարար չէ, որպեսզի կարողանա նրանց զսպել»:

Հովհաննես Իշխանյանի  կարծիքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում էլ հավանաբար կան մարդիկ, որոնք արդար չեն համարում Փաշինյանի գործողությունները եւ չեն ողջունում դրանք:

Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառման համար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ հարուցված քրեական գործին, բանախոսը նշեց. «Ուզում են վախեցնել քաղաքացիներին, որ նման գրառումներ չանեն, որպեսզի հանրային տրամադրություններ չստեղծվեն…Ես շնորհավորում եմ այն մարդկանց, ում դեմ քրեական գործեր են հարուցվել, որովհետեւ եթե հարուցվում են, ուրեմն նրանք արդար պայքարի մեջ են»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930