Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանն ընդգծել է ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը

Նոյեմբեր 07,2023 18:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Վարչապետն ընդգծել է նաև ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930