ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ» ԱՆՈՒՆԻՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ:
Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» կողմից հրավիրված փակ հանդիպում Արցախի պետականության պահպանման և հետագա քայլերը ԱՀ Նախագահի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկելու նպատակով։
Հանդիպումը փակ էր և քննարկման բովանդակությունը չհանրայնացվեց, այնուամենայնիվ այն լայն արձագանք ստացավ, ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական տարբեր դերակատարների շրջանում։
Տարատեսակ շահարկումներին տեղ չտալով նշենք, որ հանձնախումբն այս պահին շարունակում է ակտիվ աշխատել և հանդիպումներ ունենալ ելնելով ավելի վաղ սահմանած իր նպատակից։
Կարդացեք նաև
Այս գործընթացը չի կարող լինել ներքաղաքական որևէ շահարկման առարկա, ավելին մեր կողմից անընդունելի է ցանկացած միտում, որն ուղղված կլինի Արցախի մեր հայրենակիցների գործոնը ներքաղաքական տարաբնույթ խմորումներում օգտագործելուն։
Այս պահին ընթացող աշխատանքների և հանդիպումների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն հանրությանը։
Արցախի պետականության պահպանման հանձնախումբ