Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։
Ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ ՆԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։
Վահե Ղազարյանը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն