Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է ասում, որ Ավինյանի ասած՝ «շներին պարոնով չդիմելը» հենց Վարդան Ղուկասյանին է վերաբերվում. Նանա Սարգսյան

Նոյեմբեր 07,2023 16:17

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «շների հետ պարոնով չխոսել» հրահանգը ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամները իրենց ղեկավարին՝ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին չեն շտապում վերագրել:

«Ցույց տվեք այդ ձայնագրությունում մի տեղ, որ Տիգրան Ավինյանը նման բան է ասել՝ շեշտելով Վարդան Ղուկասյանի անունը, շեշտելով «Հանրային Ձայն» կուսակցության անունը: Իսկ ո՞վ է ասում, որ Ավինյանի ասած «շներին պարոնով չդիմելը» հենց «Հանրային Ձայն» կուսակցությանն է վերաբերվում կամ Վարդան Ղուկասյանին: Հիմա ամեն «շուն» ասելուց պետք է ասենք ի՞նչ, սա ի՞նչ մոտեցում է: Ես Տիգրան Ավինյանին խորհուրդ կտամ հասկանալ՝ իր նիստերն ով է ձայնագրում, հրապարակում կամ ուղարկում լրատվականներին: Սա ամենակարեւոր բանն է, որ Տիգրան Ավինյանը պետք է անի՝ պարզի, թե ով է իրեն դավաճանում իր անձնակազմի մեջ: Չէ՞ որ դա դավաճանություն է, ձայնագրել խոսակցությունը, ապա տալ լրատվականներին», -Aravot.am-ին ասաց ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը:

Նանա Սարգսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նա նաեւ նկատեց, որ այն աշխատանքը, որը կատարում է «Հանրային Ձայն» կուսակցությունը, դեռ այսքան տարիների ընթացքում ոչ մի կուսակցություն չի կատարել. «Մենք հինգ ավագանիով կատարում ենք մի ամբողջ քաղաքապետարանի աշխատանք: Կարող եք հարցում ուղարկել քաղաքապետին ու ճշտել, թե «Հանրային Ձայնը» այս մեկ ամսվա մեջ քանի հարց է լուծել ու քանի խնդիր է դեռ սպասման մեջ ու համեմատական անցկացնել ավագանու մյուս անդամների աշխատանքի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930