Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Օ., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 40մ գլորվել և հայտնվել հարակից ձորակում․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորակից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն