Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն. Մանասյան

Նոյեմբեր 07,2023 15:56

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին:

✅ ԱՄՆ Միջազգային գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել  արդյունավետ քննարկումների հարթակ:

✅ Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը:

✅ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն:

«Շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով և որակյալ, ինչը հնարավոր է միայն նման նախաձեռնությունների արդյունքում ձևավորվող երկխոսության արդյունքում»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում:

✅ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նաև իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում, քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարևոր է այդ ակտերի իրացման պրակտիկան:

✅ Որպես բանախոսներ Պաշտպան Անահիտ Մանասյանը և ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:

✅ Աշխատաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին:

📌 Աշխատաժողովի ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունը կդառնա առավել արդյունավետ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930