ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «Իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին և ընդգծում նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը»։