Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԸՄ ՀԱՍԿ-ն՝ ի սպաս արցախահայության

Նոյեմբեր 07,2023 14:30

Արցախյան ցավալի իրադարձություններից հետո, Արցախի բնակիչների բռնի տեղահանման առաջին իսկ ժամերից ՀՄԸՄ ՀԱՍԿ-ը Կենտրոնական Վարչության որոշմամբ և անդամների ակտիվ ներգրավմամբ, լծվեց մեր հայրենակիցների առաջնային պահանջների, այն է տաք հագուստի և հիգիենայի ապրանքների հավաքագրման և տրամադրման գործին։

Սկսվեց Արցախցիների մեծ հոսք դեպի ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի գրասենյակ որտեղ նրանք ստանում էին տաք հագուստ, անկողնային պարագաները և հիգիենայի ապրանքներ: Հավաքվեց շուրջ 450 ընտանիքների տվյալների բազա, որը հետագային փոխանցվեց Արցախի օժանդակությունը համակարգող հանձնախմբին:

Հայ օգնության միության (ՀՕՄ)-ի Հայաստանի շրջանային վարչության հետ սեպտեմբերի 29-ին իրականացվեց շուրջ 100 արկղ ապրանքների տեղափոխում Գորիս, որտեղ այդ օրերին տեղահանված հայրենակիցների առաջին հանգրվանն էր:

Նույն ժամանակահատվածում սկսվեց աշխատանքները Արցախի մեկուսի շրջանից տեղահանված քույրերի և եղբայրների հետ կապեր հաստատելու, իրենց կարիքները ճշտելու և հնարավորինս օժանդակելու ուղղությամբ:
Սույն աշխատանքը ավելի մեծ թափ հավաքեց ՀՄԸՄ 13-րդ Ընդհանուր Պատգամավորական Ժողովի ընթացքում ընդունված բանաձևերի լույսի տակ: Առաջացած ֆոնդի նպատակներից ելնելով ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կենտրոնում տեղի ունեցավ մեկուսի շրջանի աստիճանավորների հետ աշխատանքային հանդիպում:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ քույր Սանդրա Վարդանյանի նախաձեռնությամբ կայացավ ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության և Արցախի մեկուսի շրջանի վարչության համատեղ նիստ, որտեղ քննարկվեց առաջիկա համատեղ անելիքները և ծրագրերը:

ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչությունը փոխանցեց, որ Արցախի մեկուսի շրջանի վարչությանն է տրամադրում կենտրոնում մեկ սենյակ, գրասենյակային կահավորմամբ:

Իսկ հոկտեմբեր 29-ին ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի խմբապետական խորհրդի նախաձեռնությամբ Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բնակավայրում տեղի ունեցավ 150 հոգանոց համատեղ գործունեություն, որի նպատակն էր ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի և Արցախի մեկուսի շրջանի սկաուտների միասնական աշխատանքը, մտերիմ մթնոլորտում, Արցախի սկաուտների համար ջերմ և հարազատ միջավայրի ապահովումը, որը իրականացվեց Արցախի ֆոնդից միջոցների տրամադրմամբ:

ՀՄԸՄ ՀԱՍԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930