Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Արագած Ախոյանի համար ընտրել է մեկ ամսվա կալանքը՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու կամ տնային կալանքի վերաբերյալ միջնորդությունները

Նոյեմբեր 07,2023 14:26

Ինչո՞վ է պայմանավորված, որ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ այս տարվա հունիսի 8-ի facebook-ում կատարած գրառման համար քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 31-ին, բայց դրանից առնվազն 4 ամիս անց` հոկտեմբերի 20-ին վարույթ իրականացնող մարմինը նոր է միայն վկա-կասկածյալ կարգավիճակով նախկին պատգամավորին կանչել հարցաքննության: Այս հարցերը Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը ուղղել է գործը քննող քննիչին:

«Հարցնում եմ՝ ինչով է պայմանավորված, որ հոկտեմբերի 20-ին կանչել եք, անձը հայտնել է, որ կներկայանա իր փաստաբանի հետ, նոյեմբերի 6-ին ձերբակալել եք դատարան ներկայացնելու համար: Այդ օրը ե՛ւ ձերբակալել են, ե՛ւ մեղադրանք են առաջադրել, այս հարցերի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը դատարանում չկարողացավ պատճառաբանել՝ ինչու, այդ հարցը մեզ համար էլ է անհասկանալի», Aravot.am-ին ասաց Գոռ Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով, վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր երկամսյա կալանք, սակայն դատարանը բավարարեց մասնակի՝ ընտրելով խափանման միջոց մեկ ամսվա կալանքը՝ մերժելով պաշտպանական կողմի 5 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու կամ տնային կալանքն ընտրելու միջնորդությունները: Պաշտպանական կողմը դեռ չի ստացել դատարանի գրավոր որոշումը, այն ստանալուն պես պատրաստվում են բողոքարկել:

Փաստաբան Գոռ Վարդանյանը վարույթ իրականացնող մարմնից Ախոյանի գրառման մասով նաեւ հետաքրքրվել է ՝ արդյոք վարույթի շրջանակում առհասարակ ցուցակներ ունեն, անձանց շրջանակը պարզե՞լ են կամ այս ընթացքում մարդիկ բողոքե՞լ են, թե՞ ոչ, բռնություն կիրառվե՞լ է, թե ոչ ու ըստ փաստաբանի՝ իր այս բոլոր հարցերը մնացել են անպատասխան:

Նա նաեւ հավելեց, որ Արագած Ախոյանն այս վարույթով դիրքորոշում չի հայտնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930