Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնություն մեկնող բռնցքամարտի Հայաստանի Մ22 հավաքականի կազմը մեկով պակասել է

Նոյեմբեր 07,2023 14:18

Բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Հայաստանի հավաքականը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում նոյեմբերի 10-ից 20-ը կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:

Նախապես հայտարարված էր, որ տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է լինելու տասը մարզիկով, սակայն Կարեն Աղամալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ անձնագրի հետ ինչ-որ խնդիրներ լինելու պատճառով մրցավայր չի մեկնելու 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը: «Մյուս բոլոր բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստվել այս մրցաշարին: Իսկ ինչ վերաբերում է Ռուբենին փոխարինելուն, դա հնարավոր չէ նախ ժամանակի սղության պատճառով, ապա նրա քաշային կարգում համապատասխան փոխարինող չունենք»,-ասաց մարզիչը:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյանը, 63,5 կգ՝ Արթուր Շահբազյանը, 67 կգ՝ Արարատ Հարությունյանը, 71 կգ՝ Նարեկ Զաքարյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ՝ Հենրիկ Ճղրիկյանը եւ +92 կգ՝ Հովհաննես Փափազյանը:

Եվրոպայի առաջնություն հանդես կգա նաեւ երկու աղջիկ՝ 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը եւ 63,5 կգ՝ Սոնա Հարությունյանը:

Մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Բաքվում, սակայն այն Բուդվա տեղափոխվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930