jnews.ge. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում ապօրինի ձերբակալման փորձի ժամանակ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կրակոցից սպանված Վրաստանի քաղաքացու ընտանիքին և հարազատներին։
«Ամենասարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Կիրբալ գյուղի մոտ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում։ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչը սպանել է Վրաստանի քաղաքացու՝ նրան ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ։
Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է տեղում անվտանգության ծանր միջավայրը և խոսում օկուպացիայի ծանր հետևանքների մասին, որոնց հետ, ցավոք, վրացական իշխանությունների հետ մեկտեղ պետք է զբաղվեն նաև քաղաքացիական անձինք։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ և արձագանքել տեղի ունեցածին, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին՝ համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: