Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլիմայական ճգնաժամ. ինչպես նպաստել հաղթահարմանը». երիտասարդների համաժողով UWC Դիլիջանում

Նոյեմբեր 07,2023 14:06

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին ընդառաջ հոկտեմբերի 29-ին UWC Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդների տեղական համաժողով՝ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԻՆՉՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ» խորագրով

UWC Դիլիջանին շնորհվել է Երիտասարդների տեղական համաժողովների (ԵՏՀ) (LCOY) կազմակերպչի կարգավիճակ: Երիտասարդների տեղական համաժողովները կազմակերպվում են Դուբայում նոյեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ։ ՄԱԿ-ի երիտասարդների ներգրավման ծրագրի շրջանակում ԵՏՀ-ը Հայաստանում անցկացվեց առաջին անգամ:

ԵՏՀ-ին մասնակցում էին 16-18 տարեկան շուրջ 80 երիտասարդ, այդ թվում՝ 65 հոգի Հայաստանի տարբեր ավագ դպրոցներից: Ունեինք մասնակիցներ Երևանից և Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արմավիրի մարզերից: Համաժողովին նաև մասնակցում էին երիտասարդներ Ռուսաստանից, Մակեդոնիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Պաղեստինից, Հարավային Աֆրիկայից և Սերբիայից:

Հայաստանի ԵՏՀ-ն կրում էր «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԻՆՉՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ» խորագիրը։ Ուսանողների կողմից կազմակերպված այս համաժողովն անդրադարձավ տեղական խնդիրներին: Հրավիրված հայ փորձագետներն իրենց ելույթներում ներկայացրեցին Հայաստանում առկա իրավիճակը: Համաժողովի ծրագրում ընդգրկվել էին աշխատարաններ կլիմայի փոփոխության խնդրին ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:

  • Շենքերի էներգաարդյունավետություն, խոսնակ` Վահրամ Ջալալյան, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-Կանաճ կլիմայի հիմնադրամ համատեղ ծրագիր
  • Ջրային անվտանգությունը Հայաստանում, խոսնակ՝ Ալեքսանդր Առաքելյան, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) Ջրային ռեսուրսների համալիր կառավարման խորհրդատու (EU4Sevan ծրագիր)
  • Կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի քաղաքականությունը՝ խոսնակ՝ Դիանա Հարությունյան, ՄԱԶԾ Հայաստանի ծրագրերի ղեկավար
  • Ինչպես կարող է շրջանաձև տնտեսությունն աջակցել կլիմայական ճգնաժամի լուծմանը – Իրինա Մկրտչյան, համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ (ISSD) ՀԿ

Համաժողովի ավարտին մասնակիցները մշակեցին համատեղ հայտարարության նախագիծը և գրավոր արձանագրեցին իրենց խոստումներն այն մասին, թե ինչպես կարող ենք առօրյա կյանքում մեր վարքագիծը փոխելով սեփական օրինակով ներազդեցություն ունենալ մեր դպրոցներում և համայնքներում: «Դը Գուդ Ինվեսթորզ» կազմակերպության աջակցությամբ, Բրիտանական միջազգային դպրոցի աշակերտ Դավիթ Խանոյանին և Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտ Սոֆի Նալբանդյանին շնորհվեց Քլայմիթ Յու-Թըրնում փորձնակ դառնալու հնարավորություն:

UWC Դիլիջանի ուսանող Էրդնի Մանգուտովը (Ռուսաստան) անդամակցում է Կլիմայի փոփոխության միջազգային շարժմանը (YOUNGO), որը կազմակերպում է երիտասարդների տեղական համաժողովները: Հենց էրդնին է նախաձեռնել UWC Դիլիջանը որպես Հայաստանի երիտասարդների տեղական համաժողովի անցկացման վայր դիմում հայտի ներկայացման գործընթացը: «Իրոք ոգևորիչ է, որ Հայաստանում ներկայացված են այսքան տարբեր երկրներ, և Հայաստանն էլ ներկայացված է տարբեր մարզերի մակարդակով: Հուսով եմ, որ համաժողովը կմոտիվացնի բոլորին քայլեր կատարել այս խիստ կարևոր ոլորտներում դրական փոփոխություններ առաջացնելու ուղղությամբ, և կդառնա ամենամյա միջոցառում: Կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկումը այն հիմքն է, որի վրա հնարավոր կլինի փոփոխել մեր վարքագիծը թե անհատների և թե հասարակության մակարդակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930