Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը հրդեհելու ու կյանքին վերջ տալու փորձ կատարելու դեպքով անցնող տղամարդուն կախվածություններից բուժման ազգային կենտրոն տեղափոխելու հարց է արծարծվել

Նոյեմբեր 07,2023 14:10

Գայ գյուղի տներից մեկում նոյեմբերի 2-ին բռնկված հրդեհից տան բնակիչներ, քույր ու եղբայր 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն էապես չեն տուժել: Նրանք նույնիսկ բուժհաստատություն չեն դիմել եւ այս պահին էլ շարունակում են այդ տանն ապրել:

Տունը հրդեհելու դեպքից հետո թեեւ նախաձեռնվել է ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ, սակայն քույր ու եղբայր պնդում են, որ հրդեհը պատահաբար է բռնկվել, իրենց մատը հրդեհում խառը չէ:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com–ի տեղեկությունների, քույր ու եղբայր՝ գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, բենզին են լցրել տան գորգի վրա, որ հրդեհ բռնկվի, այդ կերպ մտածելով վերջ տալ իրենց կյանքին, սակայն ավելի ուշ դուրս են եկել տնից:

Մեր տեղեկություններով՝ տան հրդեհը հանգցրել են հարեւանները, որոնք էլ ահազանգել են 911:

Գարուն Գ-ն, մեր տեղեկություններով, ալկոհոլից կախվածություն ունի, ինչի համար էլ նրան կինն ու երեխաները վաղուց լքել են: Գյուղում այս տղամարդուն բնորոշում են նաեւ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձնավորություն, նույնիսկ վարչական շրջանի ղեկավարն է դիմել համապատասխան մարմիններին, որ այս տղամարդուն տեղափոխեն հոգեկան առողջության բուժման կենտրոն կամ կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Վարչական շրջանի ղեկավար Ղազար Ղազարյանն ասաց, որ այնքան է ոգելից խմիչք օգտագործում, որ լրիվ անջատվում է. «Թե չէ վաղը նորից կարող է նույնը կրկնվել, էդ վտանգը ամեն վայրկյան կա»:

Թեեւ Գարուն Գ.-ն համագյուղացիներին վստահեցնում է, որ ինքնասպանության փորձ չեն արել, այլ պատահաբար հրդեհ է բռնկվել, գյուղում կատարվածը համարում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու ու ոչ ադեկվատ պահվածքի հետեւանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930