Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, դատախազն այնքան անլրջանա, այնքան իր հեղինակության հետ ինքը խաղա, որ մտնի ԱԺ ու միջնորդի, որ Լեւոն Քոչարյանին ազատությունից զրկեն». Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 07,2023 13:44

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, ինչպես տեղեկացրել ենք, ազատ արձակվեց, քանի որ պատգամավորական մանդատ ստացավ: Հիմա նրան նորից կալանավորելու համար նախ պետք դատախազը միջնորդությամբ գա ԱԺ՝ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդման համար:

Գեղամ Նազարյան

Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանին հարցրեցին՝ կբերի՞ դատախազը նման միջնորդություն: Նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ սա այն գործն է, որ դատախազն այնքան անլրջանա, այնքան իր հեղինակության հետ ինքը խաղա, որ մտնի ԱԺ ու միջնորդի, որ Լեւոն Քոչարյանին ազատությունից զրկեն՝ այս հորինված գործը շարունակելու համար: Բայց ես կարծում եմ, որ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ՝ թույլտվություն ստանան, որ գործը շարունակվի: Այսինքն, դրա համար եւս ԱԺ-ի համաձայնությունն է պետք: Այ դա ես չեմ բացառում, որ նման քայլ անեն, բայց ես էլի խորհուրդ չեմ տա, որովհետեւ առանց այդ էլ մեր երկիրը այս սարքովի գործերով թուլանում է»:

Գեղամ Նազարյանն ասաց, որ ինքը կողմ է, որ բոլոր հանցագործները բանտում լինեն, բայց այս դեպքում, երբ մարդուն բռնության են ենթարկում, մի բան էլ նրա դեմ են քրեական գործ հարուցում, տեսանյութերը կան, երբ նույնիսկ ամենավատ ՔՊ-ականը չի կարող պնդել, որ Լեւոն Քոչարյանն է ուժ գործադրում, ուստի թեման շատ արագ պիտի որ փակվի:

Դիտարկմանը, որ ժողովուրդը տարակուսած է, որ պատգամավորական մանդատ վերցնում են՝ ազատության մեջ հայտնվելու համար եւ կարծես կրկին վերադառնում ենք այն ժամանակներ, երբ որոշ պատգամավորներ մանդատը իրենց համար որպես վահան էին օգտագործում՝ Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա օրենք ու Սահմանադրություն եւ ՔՊ-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ է կամ միջոց է»: Ցուցակում երեք թեկնածուները, որոնք հրաժարվեցին մանդատը վերցնել ու հերթը հասավ Լեւոն Քոչարյանին, ըստ Գեղամ Նազարյանի, արեցին դա ի աջակցություն իրենց ընկերոջը, որն ապօրինաբար կալանքի տակ էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930