ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է բազմատեսակ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։
Նոյեմբերյան խոշորացված համայնքում 240 անձ ստացել է օգնության փաթեթներ, որոնք ներառում էին առաջին անհրաժեշտության հիգիենիկ և կենցաղային պարագաներ, չոր սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, էլեկտրական տեխնիկա, կահույք, վառելափայտ (փայտանյութ և բրիկետներ), գազի և փայտի վառարաններ, ջրատաքացուցիչներ։
Այս օգնությունը տրամադրվում է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քըմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը։
Ի հավելումն այս ամենի, ծրագիրը նաև աջակցում է փախստականներին առավել սահուն ինտեգրվել իրենց համայնքներում և օգտվել հասանելի ծառայություններից։
Կարդացեք նաև
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն