ՀՀ Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում:
Այսօր այս առնչությամբ լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ ՔՊ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանից: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ լսել ճիշտն ասած: Չեմ լսել, էս պահին տեղյակ չեմ»:
Հարցին՝ Արցախի նախկին նախագահների հետ կապված Հայաստանը դիմել էր միջազգային դատարան, ի՞նչ նորություն ունեք, կա՞ որեւէ առաջընթաց՝ Դավոյանը պատասխանեց. «Երբ որ նորություն լինում է, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները հանդես են գալիս հայտարարությամբ: Որեւէ այդպիսի բան չկա, որ ինչ-որ մեկը գիտի եւ հանրությունը տեղյակ չի, որովհետեւ դա այնպիսի հարց է, որ դրա վերաբերյալ անընդհատ լինում են հայտարարություններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ