ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այն գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Խորհրդի կազմում ընդգրկված են նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից ու ուսխորհրդից ներկայացուցիչներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարդացեք նաև
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը՝
1.Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ