Նոյեմբերի 3-ին դեսպան Մակունցը հյուրընկալվել էր «ՌԱՆԴ» կորպորացիայի Պենտագոն Սիթիի գրասենյակում։ Քննարկման թեման Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակն էր և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները։
Դեսպանի խոսքին հետևեց հարցուպատասխանի հատվածը։
ՌԱՆԴ կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Սանտա Մոնիկայում (Կալիֆորնիա), ԱՄՆ շահույթ չհետապնդող համաշխարհային քաղաքականության վերլուծական կենտրոն, հետազոտական ինստիտուտ և խորհրդատվական ընկերություն է: Զբաղվում է բազմաթիվ ոլորտների վերաբերյալ հետազոտություններով։