Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում

Նոյեմբեր 07,2023 11:14

Բաքվում ընթացող դատական նիստին գլխավոր դատախազի օգնական Սեքսենտ Սուլթանովը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում:

Սեքսենտ Սուլթանովը նշել է, որ Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Ընդ որում, մեղադրողը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է դատապարտվեր ամենախիստ՝ ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է այդ պատժաչափը կիրառել 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ։ Խաչատրյանը 68 տարեկան է։

Վագիֆ Խաչատրյանը իր եզրափակիչ խոսքում ասել է, որ ինքը բանակում չի եղել, ինքը Պատարա գյուղի բնակիչ է ընդամենը և որևէ իրադարձության, ինչի մեջ իրեն մեղադրում են, չի մասնակցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930