ՆԳՆ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս արձանագրվեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում կրկին հանցավորության աճ է գրանցվել եւ բացահայտելիության անկում։
Ծանր հանցագործություններով բացահայտման ցածր ցուցանիշը՝ 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%, ու հատկապես թմրամիջոցների շրջանառության գրեթե հնգապատիկ աճը մտահոգիչ են։ «Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351)»։ Հրապարակված թվերը խնդրեցինք մեկնաբանել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանին։
– 20 տոկոս բացահայտումը քիչ չէ՞։
– Շատ քիչ է, բայց սա օբյեկտիվ ցուցանիշ է։ Որովհետեւ ոստիկանության գլխավոր խնդիրը հիմա ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ՝ իշխանությունը բռնազավթած անձանց եւ նրանց ընտանիքների պահպանությունն է, ընդդիմադիրներին ճնշելն ու գազանություններ անելն է, զոհվածների ծնողներին ճնշելն է։ Ոստիկանի աշխատանքը սա է։ Դրանով են գնահատում ոստիկանի աշխատանքը։ Իսկ հանցագործությունների բացահայտման վրա՝ 20 տոկոս է, թե ինչքան, թքած ունեն։ Ու նկատեք, որ ոչ մի գործ դատարան չի գնում։ Կալանքն էլ օգտագործում են որպես պատժամիջոց։ Ամիսներով պահում են բանտում, հետո թողում են։ Մանավանդ, այսօրվա Քրդատով էլ կասեցում չկա, մինչեւ կյանքի վերջը քրեական գործերը որպես մահակ կպահեն այդ անձանց գլխին։ Այնպես որ, դրանք օբյեկտիվ թվեր են։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: