Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի և Արևելյան Ատրպատականի պաշտպանության համակարգի ղեկավար Մոհամմադ Բեյգը, խոսելով Մեծամորի ատոմակայանի աղտոտվածության մակարդակի խնդրի մասին, նշել է. «Ճառագայթների չափման կայանն Արևելյան Ատրպատականի ոչ ակտիվ պաշտպանության կարևորագույն հենակետերից մեկն է՝ էլեկտրակայանների և բժշկական կենտրոնների աղտոտվածության մակարդակը ստուգելու առումով:
Վերջին մեկ տարվա ընթացքում այս բազան մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որի արդյունքները խոսում են ճառագայթային աղտոտվածության բացակայության մասին»:
Նա հավելել է. «Հիշյալ ատոմակայանն անվտանգ է, չնայած նման կենտրոնների առկայությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում, այն աշխատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։