«Ազատություն» ռ/կ. Ռուս խաղաղապահներն ավարտել են Լեռնային Ղարաբաղից սպառազինության առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ «վերանորոգման համար»։
«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստան՝ պլանային նորոգման համար», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ: