Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ տնային կալանքն ուրախանալու մեծ առիթ է, առավել ևս, որ Տաթևի նկատմամբ ընտրված տնային կալանքով սահմանափակված է նաև այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը»․ Արսեն Բաբայան

Նոյեմբեր 06,2023 22:55

«Ինչ էլ որ անեն, նոյեմբերի 21-ից ավել Տաթևը չի կարող պահվել քրեակատարողական հիմնարկում, բայց արագ աշխատելու շնորհիվ Տաթևը կարող է մեկ շաբաթվա մեջ դուրս գալ քրեակատարողական հիմնարկից»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք՝ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանն այսօր Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Տաթևիկը քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։

Մեր հարցին՝ ինչո՞ւ որոշվեց Տաթևիկ Վիրաբյանին ազատ արձակել նոյեմբերի 21-ին՝ հաշվի առնելով  նաև նրա առողջական վիճակը, Արսեն Բաբայանը պատասխանեց․ «Դա զուտ ընթացակարգային հարց է։ Ընդ որում, դա վերջնական ժամկետ է, այսինքն՝ դրանից ավել հաստատ չեն կարող պահել։ Դա պայմանավորված է տնային կալանքի կիրառման որոշակի փաստաթղթավորման հետ, մասնավորապես՝ պիտի պրոբացիոն ծառայությունը դատարանի որոշումը ստանա, ինչը երկու-երեք օր տևում է, դրանից հետո որոշակի գործողություններ պիտի անի՝ բնակարան այցելի, սարքավորումների հարցերը լուծի, քրեակատարողական հիմնարկում պետք է փաստաթղթավորվի, հետո այնտեղից տեղափոխվի։ Իմ կարծիքով՝ դա մեկ շաբաթից ավել չի տևելու։ Բայց ինչու եմ ես գրել նոյեմբերի 21, որովհետև երկամսյա կալանքի որոշումն,  այնուամենայնիվ, շարունակում է ուժի մեջ մնալ, և դրանով վերջնական  ժամկետը նոյեմբերի 21-ն է»։

Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է 6 կին պատգամավորների երաշխավորությունները, միայն բավարարել իր՝ տնային կալանքի միջնորդությունը․ «Այնպես չէ, որ տնային կալանքն ուրախանալու մեծ առիթ է, որովհետև տնային կալանքն ազատության էական սահմանափակում է՝ առավել ևս, որ Տաթևի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցով սահմանափակված է նաև այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ հյուրեր ընդունել, հեռախոսազանգեր անել, համացանց մտնել, այսինքն՝ ամբողջական այս սահմանափակումները շարունակում են գոյություն ունենալ։ Տարբերությունն այն է, որ Տաթևը կգտնվի տանը՝ իր երեխաների, մոր հետ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930