Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը այսօր Բուխարեստում Ռումինիայի ԱԳՆ-ի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրին։
Նա ասել է, որ «Բաքուն հավատարիմ է Երևանի հետ խաղաղությանը և հույս ունի, որ հայկական կողմը հարաբերությունները կարգավորելու «եզակի հնարավորությունը» բաց չի թողնի։ Ադրբեջանը հույսը դնում է Հայաստանի կողմից կառուցողական մոտեցման և փոխադարձ քայլերի վրա։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումը նոր հեռանկարներ է բացում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, նշել է Ադրբեջանի արտգործնախարարը»։
Թշնամին չի դադարում բոլոր հնարավոր հարթակներն օգտագործել իրեն ձեռնտու և իր շահերից բխող խաղաղության օրակարգը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հարաբերությունների կարգավորման կեղծ դրույթներով առաջ մղելու գործընթացը, իսկ Բայրամովի նշած «հայկական կողմը», այսինքն՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը միայն աջակցում է վերջինիս այս հարցում։
Կարդացեք նաև
«Հայկական ալիք» տելեգրամյան ալիք