Օրերս բացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը` երիտասարդական շնչով ու նոր ձեռագրով։ Գեղարվեստական ղեկավարը հանդիսատեսի կողմից սիրված «Մեղրի համը», «Գարդենիա», «Միզերի», «Բովանդակություն» ներկայացումների ռեժիսոր Գոռ Մարգարյանն է։
Այժմ թատրոնի խաղացանկում «Բովանդակություն» ներկայացումն է, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։
Կարդացեք նաև
Բնավորություններ, հոգեվիճակներ, կիրք, լարված սպասումներ, մտաշխարհի հուզական բռնկումներ, տագնապներ․ «Բովանդակությունը» մեր կյանքի ընթացքի մասին է՝ Չարենցի խելագարված ամբոխների կատարմամբ։ Բեմադրիչն առաջնորդվել է հստակ սկզբունքներով, այդպիսով պահպանել է պոեմի գաղափարական բովանդակության ամբողջությունը՝ այն հաջողությամբ վերարտադրելով բեմական իրականությունում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ինչու՞ են այսպես քծնում միջակ շնորհի տեր այդ ռեժիսորին: Ի՞նչ որ բան կա: Դավիթը երևի կիմանա…