Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:
Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն