Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից, իսկ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: