Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդկանցից մի քանիսի հետ մենք այս վերջին մեկ-երկու ամիսներին շփում ունեցել ենք»․ Ժիրայր Սեֆիլյանը՝ իր հարցաքննության մասին

Նոյեմբեր 06,2023 16:47

«Հիմնականում քննիչի հարցերի նպատակն այն էր՝ ԱԺԲ-ն արդյոք կապ կարո՞ղ է ունենալ նման բանի հետ։ Նա ստացավ այնպիսի համոզիչ պատասխաններ, որ Բևեռը չի կարող նման դեպքերի հետ կապ ունենալ»,- հարցին՝ ի՞նչ պնդումներ եք ներկայացրել հարցաքննության ժամանակ, ինչի՞ մասին է խոսքը, Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Հիշեցնենք՝ ահաբեկչությունը կանխելու մասին՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ շոշափվում էր նաև ԱԺԲ-ի անունը։ Այսօր Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննության էր կանչվել ԱԱԾ՝ որպես վկա։

Նա ասաց, որ հարցաքննության ժամանակ նաև ասել է, որ նախաքննությունն իրենք խախտել են․ «Այսինքն՝ երբ ցույց են տալիս մի թուղթ, որի վրա ԱԺԲ հապավումն է, իրենք արդեն իրենց կողմից ընդունված օրենքները խախտելով են սկսել այս ամենը։ Դա մատնացույց եմ արել քննիչին»։

Հարցին՝ ձերբակալված անձանց ճանաչո՞ւմ եք, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Նախ անունները, որ հրապարակվել են մինչ օրս, ամբողջական անունները շրջանառության մեջ դրված չեն եղել, բայց քանի որ այդ մարդկանցից մի քանիսի հետ մենք այս վերջին մեկ-երկու ամիսներին շփում ունեցել ենք, ենթադրում էինք, որ այդ տղաները կարող էին լինել։ Այսօր ամբողջական անուն-ազգանուններով իմացանք՝ ովքեր են այնտեղ։ Քանի որ նրանք չեն հրապարակում անուն, ազգանուն, ես ևս չհրապարակեմ։ Բևեռի շրջանակից դուրս շարժումին սկսեցին մոտենալ գլխավոր օրակարգի շուրջ։ Այդ շրջանակներից երկու տղաները հինգից երկուսն են, նրանց հետ շփում ունեցել ենք։ Նրանք փորձել են օժանդակել մեր հրապարակային գործունեությանը։ Երբ իրենք անուն, ազգանուն ամբողջական հրապարակեն, ես այդ ժամանակ այլ մտքեր կասեմ այդ տղաների մասին»։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այն սյուժեն, որ նրանք ներկայացրել են, ծայրից ծայր անհեթեթություն է․ «Այդ երկու տղաները Բևեռի անդամներ չեն, բայց առնչություն ունեցել ենք վերջին երկու ամսվա միտինգների շրջանակներում։ Շարժման այս փուլում մենք զբաղվել ենք բազմաթիվ աշխատանքներով՝ քարոզչական, իրազեկման, մասնագիտական համայնքի հետ, և այս բնույթի կազմակերպական բնույթի աշխատանքների մասին է խոսքը»։

Հարցին՝ քննիչը բացատրե՞լ է՝ ինչու է Բևեռի անունը գրված, արդյոք այդ տղանե՞րն են Բևեռի անունը հնչեցրել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Երբ նա հարցումը ձևակերպեց գրության հետ կապված, ես նրան պատասխանեցի՝ ասելով, որ եթե փորձեմ պատասխանել քո հարցին, կլինի քաղաքական պատասխան։ Չեմ պատրաստվում այստեղ քաղաքական պատասխան տալ ձեզ։ Քիչ հետո ասուլիսում կլսեք։ Երբ նա ևս փորձում էր կարծիքս ճշտել՝ ինչ է այդ գրությունը, նրան հարցրի՝ ո՞վ է գրել, նա ասաց, մինչև փորձագետներն իրենց եզրակացությունը չտան, չեմ կարող ասել՝ ով է գրել։ Ով ասես՝ կարող է գրած լինի»։

Հարցին՝ կարո՞ղ եք պնդել, որ այդ երկու մարդիկ են Բևեռի դեմ ցուցմունքներ տվել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ ցուցմունք կա Բևեռի դեմ։ Իմ տպավորությունն այն է, որ կարծես քննիչը վերջակետ էր ուզում դնել այն խոսակցություններին, որ այս գործը կարող է Բևեռի հետ կապ ունենալ։ Միաժամանակ ովքեր ճանաչել եմ այնտեղից, նորից իրենց ասել եմ՝ համոզված եմ, որ այդ տղաներն այդպիսի անհեթեթ արարքի չէին գնա․ հերթական զոհերն են։ Ցավոք, այս ամենը գալիս է Փաշինյան Նիկոլից։ Այժմ համակարգում աշխատակիցներին հատուկ բան ասելու չունեմ, բայց նրանք պիտի հասկանան, որ ինչքան էլ վերևից հրաման է գալիս, պետք է հասկանան՝ այս մարդը մեր պետությունը ՌԴ-ի տակից տանում է դեպի Թուրքիայի տակ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930