Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 407 դեպք, որից 151-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, կենսաապահովման կոմունալ համա-կարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 34 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Կարդացեք նաև
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն