Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Կովերի պարտեզ»-ի գործով

Նոյեմբեր 06,2023 15:10

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն:

Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:

Քերքոնեան Դաջանի ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան»հիմնադրամը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին` ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում («Cows’ Garden») լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ: Երեկ գիշեր արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ` 2023թ. հունիսին Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:

Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» («Cows’ Garden») կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:

Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ: Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր:

Շնորհակալություն փաստաբաններ Կարօ Ղազարեանին, Գառնիկ Քերքոնեանին, Լիզ Միրզա Ալ-Դաջանիին, Անի Նազարյանին ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչ գործընկերներ Հակոբ Ջերնազեանին, Սեթրակ Բալեանին, Վարսեն Աղաբեկեանին, պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ջեկ Յուրեջյանին և Վաչե Կարմանդարյանին:

«Թաթոյան»հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930