Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւը, ծերերին աշխատաշուկայում ակտիվ կպահեն

Նոյեմբեր 06,2023 15:20

2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւը․ այլեւս մինչեւ 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի մեկ տարվա արժեքը։ Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը։ Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից, եւ դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա ասաց, որ կգործի նաեւ գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը։ Հետեւաբար, կխրախուսվի աշխատանքը։

«Ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար մենք նաեւ փոփոխություն կատարեցինք օրենքում, ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը։ Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ»,- հավելեց նախարարը։ Նա նշեց, որ կգործի կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման եւ դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմը, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ աշխատաշուկայում երկար ներկա գտնվելու՝ նրանց համար ապահովելով ավելի ակտիվ ծերություն եւ առավել բարենպաստ ֆինանսական երաշխիքներ։

«2024 թվականի երկրորդ կիսամյակից նախատեսվում է մշակել եւ իրացնել նոր կարգավորում, որը հնարավորություն կտա աշխատաշուկայի օրինական դաշտից դուրս մնացած ինքնազբաղվածներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին կամավորության սկզբունքով հայտարարագրել իրենց եկամուտները եւ վճարելով դրանից հաշվարկվող հարկերն ու վճարները՝ կուտակել աշխատանքային ստաժ, ինչը կհաշվարկվի կենսաթոշակի անցնելիս։ Իսկ 1974 թվականին եւ դրանից հետո ծնվածների դեպքում պետությունը կկատարի օրենքով սահմանված կուտակումները քաղաքացու կենսաթոշակային հաշվին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։ Նա ասաց, որ սա հնարավորություն կտա մարդկանց ստվերից հանել եւ ձեւակերպել իրենց աշխատանքը՝ դրա դիմաց ստանալով հետագա սոցիալական երաշխիքներ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930