Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի շուրջ 40 փողոցներում որոշակի ժամերի կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը

Նոյեմբեր 06,2023 14:32

🔷 Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար:

🔹 սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:

🔷 Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը՝ Հերացի փողոցում:

🔷 Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը՝ Թումանյան փողոցն է:

🔷 Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ և կիրակի օրերին նախատեսվում է սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

🔷 Գործադիրը շուրջ 620 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենին: Ծրագրի շրջանակում կփոխարինվի 32 անվազույգ և 4 կմ ռելս:

🔷 Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի ևս 170 նոր ու ժամանակակից ավտոբուսներով:

🔷 Մայրաքաղաքում մեկնարկում է ճանապարհների ընթացիկ սպասարկման պիլոտային ծրագիրը: Նախագիծը կիրականացվի Ավանի 5՝ 13 կմ երկարությամբ և Նոր Նորքի 12՝ 21 կմ երկարությամբ քաղաքային նշանակության փողոցներում:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930