Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատժվում ենք մեր երկարամյա զինծառայության համար»․ արցախցի սպաները բողոքի ցույց են անում

Նոյեմբեր 06,2023 12:50

«Մենք պատժվում ենք մեր երկարամյա զինծառայութան համար։ Եթե իր երկարամյա ծառայության դիմաց զինվորը թոշակը չի ստանում, նշանակում է՝ ինքը պատիժ է կրել այդքան տարի՝ զրկված լինելով ընտանիքից, կյանքը վտանգելով»,-Արցախից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց։ Նրանք արդեն երեկու ամիս է՝ չեն ստացել իրենց զինվորական թոշակը, նախարարությունից պահանջում են իրենց երկարամյա զինծառայության դիմաց վճարել թոշակը։

Forcibly displaced people from Artsakh hold a protest action demanding their allotted benefits and pension which they haven’t received so far in front of the Ministry of Labor and Social Affairs

«Զինվորական թոշակառու եմ, մեր բոլոր հրամանները՝ պաշտոնի բարձրացման, առաջխաղացման, մարտական հերթապահության, կոչումների, մեր բոլոր հրամանները ՀՀ ՊՆ հրամաններն էին։ Ես նույնիսկ մասնակցել եմ միջազգային ԶՈՒ միջեւ տարբեր մրցումների։ Էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, հիմա մենք պետք չե՞նք, մեր կենսագրությունը ջնջո՞ւմ են»,-ասաց պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը։

Forcibly displaced people from Artsakh hold a protest action demanding their allotted benefits and pension which they haven’t received so far in front of the Ministry of Labor and Social Affairs

Ցույցի մասնակիցների ներկայացմամբ՝ Արցախում զինծառայության ժամանակ իրենցից շատերի ենթակայության տակ Հայաստանից հարյուրավոր զինվորներ են ծառայել, եւ այժմ հարց են տալիս՝ եթե ՀՀ կառավարությունը իրենց չի համարում Հայաստանի Հանրապետության զինծառայող, Հայաստանից այդ զինվորների դեպքում համարո՞ւմ է երկու տարվա ժամկետային ծառայություն։

Պետրոսյանն այսօր հանդիպել է կենտրոնական զինվորական կոմիսարիատի պաշտոնյաների հետ, հուսադրող ոչինչ չեն ասել, նշել են, թե ծրագրային փոփոխություններ կան, կոմիսարիատին դիմել ավելի ուշ։

Ցույցի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դուրս եկավ շենքից, նա լրագրողներին տեղեկացրեց, որ գնում է կառավարություն՝ արցախցիների զինվորական թոշակների հարցով։

Forcibly displaced people from Artsakh hold a protest action demanding their allotted benefits and pension which they haven’t received so far in front of the Ministry of Labor and Social Affairs

Ցույցի մասնակիցներին վրդովվեցրեց, որ նախարարը նրանց չմոտեցավ․ «Երկնքում այդքան աստղ չկա, ինչքան մեր ուսերին։ Եթե մեզ որպես անձ, ղարաբաղցի չի հարգում, մեր ուսադիրները հարգեր, մի րոպեով մոտենար մեզ, ասեր՝ հարգելի սպաներ, ես հասկանում եմ ձեզ, ձեր հարցով եմ գնում զբաղվեմ, ոչ թե էդպես փախչեր։ Հայաստանի իշխանությունները մենակ փախչելու համա՞ր են»։

Ցույցի մասնակիցները բոլորը պահեստազորի սպաներ են, նրանք երեք-չորս պատերազմով են անցել, հիմա Հայաստանում, ինչպես նրանք նշեցին, սոցիալական ծանր կացության մեջ են՝ բնակարանի վարձ, աշխատանքի փնտրտուք, երեխաների կրթության վարձ․ «Մեր քսան տարվա ծառայության համար ուզում ենք պատվով թոշակ ստանանք, ինչպես որ պատվով ծառայել ենք»։

Ցույցի մասնակիցներից Արա Քամալյանն էլ պահեստազորի փոխգնդապետ է, ընտանիքին հասանելիք նպաստն ու իր թոշակը չի ստացել․ «Ասում են՝ մի տեղ պիտի գրանցված լինենք, որ ստանանք։ Ոչ մեկը չի գրանցում։ Խնդրում եմ փոխվարչապետին, սոցապ նախարարին, որպես բազմազավակ հայր, ոչ նպաստ եք տալիս, ոչ թոշակս, դե գրանցեք ձեր տանը, որ ստանամ։ Ես մի մարդ եմ, որ ժամանակին հայրենիքի սահմաններն եմ պաշտպանել։ Ամենավերջիններից եմ, որ Արցախից դուրս եմ եկել՝ սեպտեմբերի 27-ին։ Աշխատանք եմ փնտրում, ասում են՝ ռեզյումե բեր, տանում եմ, կարդում՝ գովում են, ասում են՝ ապրես, բայց չեն ընդունում գործի»։

Այս ցույցին միացել էին նաեւ արցախցի տարիքային կենսաթոշակառուները, նրանք նույնպես չեն ստացվել իրենց թոշակները։ Նեղված են, ոչ աշխատանք կարող են գտնել այդ տարիքում, ոչ առողջություն ունեն, թոշակով էին ապրում։

«37 տարվա բուժքույր եմ, որտեղ գնացել եմ, ասել են՝ այդ տարիքին չենք ընդունում գործի։ Երեք տարի է մնացել, որ թոշակի անցնեմ, չգիտեմ՝ կապրե՞մ, թե՞ չեմ հասցնի։ Հիմա ես ի՞նչ անեմ»,-ասաց արցախցի մի կին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930