Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր հայտարարել է, իբր ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան», այդպես կոչում են մեր երկիրը. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 06,2023 11:40

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր հայտարարել է, որ իբրև ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան», իսկ այդպես կոչում են մեր երկիրը։ Իրենք փորձում են դա կապել Արցախ հայերի վերադարձի հարցի հետ։

Բայց նախ, իրենք մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», դրանով իսկ տարածքային հավակնություններ ներկայացնելով ՀՀ-ի նկատմամբ, երկրորդ, եթե խոսվում է փախստականների վերադարձի մասին, ապա պետք է խոսքի Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Խանլարից, Դաշքեսանից և Ադրբեջանի ԽՍՀ-ի այլ հատվածներից հեռացած ավելի քան կես միլիոն հայերի վերադարձի մասին։

Երրորդ, Արցախի թեման այլ է, այդտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դա մեծամասամբ հայերով բնակեցված տարածք է, իսկ հայերը հեռացել են, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է ռասիզմ հայի դեմ, քանի որ հայն այդ երկրի կազմում՝ առանց միջազգային ու անվտանգային ուժեղ պաշտպանության ապրելու որևէ հնարավորություն չունի։ Սրանք հարցեր են, որոնք ՀՀ-ի կողմից պատշաճ չեն բարձրացվում, դրա համար էլ ադրբեջացիները ինչ խելքներին փչում է, խոսում են, քանի որ գիտեն պատասխան չեն ստանալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930