Պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից ԶՈՒ և անվտանգային բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ հասարակության որոշակի հատված վերակազմակերպվել է օգտվելով միավորման ազատության իրավունքից և ինքնուրույն է կազմակերպում անվտանգային խնդիրների լուծումը, որը նաև կապված է կյանքի իրավունքի պաշտպանության հետ։
Ցանկացած ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ուղղված ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների ու բաց թողումների։ Մասնավորապես, անվտանգային ոլորտում հանրության լայն շերտերի հորդորները, առաջարկները և նախաձեռնությունները չեն արժանանում պատշաճ արձագանքի և ուշադրության։
Միևնույն ժամանակ, մի քանի անգամ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել ենք, որ հասարակական կազմակերպությունները բաց են պետական լիազոր մարմինների հետ փոխգործակցության և փոխհամագործակցության համար, ինչպես նաև չունենք օրենքով քաղաքացիական վերահսկողության ժողովրդավար սկզբունքներին համապատասխանող իրական լծակներ։
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» Հասարակական կազմակերպության անդամներ՝
- «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն
- «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
- «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
- «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» հասարակական կազմակերպություն
- «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպություն
- «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպություն
- Հրաչյա Արզումանյան` ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
- Նարեկ Ներսիսյան՝ իրավաբան, ռազմական փորձագետ
- «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրականհասարակական կազմակերպություն
- «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպություն
- «ՈՄԱ Վանաձոր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
- «Հայկական անկախության բանակ» ռազմամարզական կենտրոն հասարակական կազմակերպություն