Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայր Աթոռի հրավերով՝ օրեր առաջ ելույթ եմ ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստում՝ ներկայացնելով Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների և Հայ Առաքելական Եկեղեցու անելիքների վերաբերյալ իմ պատկերացումները: Բավականին արժեքավոր մտքերի փոխանակություն ունեցանք անցյալի ու ապագայի շուրջ:
Ուրախ եմ արձանագրելու, որ Գերագույն հոգևոր խորհրդում առկա էր բավարար կամք ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում: Այդ համատեքստում կարևոր է, որ ԳՀԽ-ը որոշել է պահպանել Արցախի թեմը, որը նաև իմ առաջարկներից մեկն էր: Արցախի թեմի պահպանումը և հետագա գործունեությունը կարևոր է ոչ միայն համայնքային կյանքի ու ինքնության պահպանման, այլև՝ միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղություններում:
Հայ Առաքելական Եկեղեցին կարող և պետք է նշանակալի դերակատարություն ունենա արցախցիների և՛ հոգևոր կյանքում, և՛ ընթացիկ կարիքների բավարարման, և՛ Հայրենիք վերադարձի ապահովման հարցերում:
Կարդացեք նաև