Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախցիների վերաբերյալ որոշումներ են կայացվում՝ առանց արցախցիների կարծիքը հարցնելու․ Արտակ Բեգլարյան

Նոյեմբեր 05,2023 18:28

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հետք»-ին տված հարցազրույցում Արցախին ու արցախցիներին առնչվող մի շարք հարցերի եմ անդրադարձել. շեշտադրումներիցս մի քանիսը՝

• ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից արցախցիների վերաբերյալ որոշումներ են կայացվում՝ առանց արցախցիների կարծիքը հարցնելու և հաշվի առնելու՝ խախտելով ներառականության սկզբունքը։

• ՀՀ իշխանությունները պետք է իրենց քաղաքական օրակարգում հստակորեն ամրագրեն Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքը՝ թե՛ Ադրբեջանի և թե՛ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։

• Բնակության տեսանկյունից Արցախի ժողովրդի ապագան չորս հիմնական սցենարով կարող է զարգանալ՝ վերադարձ, կոմպակտ բնակություն ՀՀ-ում, տարալուծում և արտագաղթ. ցավոք, ՀՀ իշխանությունները գնում են տարալուծման ճանապարհով, որը արագորեն կթուլացնի Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը և սեփական հայրենիքում ապրելու համար երկարաժամկետ պայքարը։

• Շատ ցանկալի կլիներ, որ և՛ Արցախից տեղահանումը, և՛ ՀՀ-ում տեղավորումը լիներ համայնք առ համայնք՝ պահելու համար համայնքային ավանդույթները, արժեքները, սոցիալական կապերն ու ինքնությունը.

• Փախստականի կարգավիճակ տալուն ես կողմ եմ, քանի որ միջազգային հարաբերություններում դա մեր շահերից է բխում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    օհ, իսկ դուք և ձեր կառավարությունը երևի առավոտից երեկո արցախցիների կարծիքն էիք հարցնում և տարաք բոլորին այս աղետին, դուք լավ կանեք լռեք այս թեմաներով

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930