Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X սոցիալական ցանցի էջից տեղեկանում ենք․
Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և դեսպան Վիկտոր Ռիխտերը այցելել են Երասխ:
«Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: «Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ։
Կարդացեք նաև
We were honoured to host the delegation of 🇩🇪 Minister of Foreign Affairs @ABaerbock and @GERinArmenia Ambassador Viktor Richter for a patrol to Yeraskh & Paryur Sevak
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) November 4, 2023
🚙 #EUMA Deputy HoM Marek Kuberski & FOB Yeghegnadzor briefed the delegation on the situation on the ground pic.twitter.com/gj5YqhUrjC