Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սկսենք ֆեյսբուքյան գրառումները պեղել ու այդ հիմքով մարդկանց հետապնդել, ապա օգտատերերի մի հսկայական հատվածի կարելի կլինի մեղադրանքներ ներկայացնել․ Վարդան Հարությունյան

Նոյեմբեր 04,2023 17:30

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացա, որ ֆեյսբուքյան գրառման հիմքով քրեական գործ է հարուցվել Ավետիք Իշխանյանի նկատմամբ: Սա, անկասկած, անընդունելի է: Սոցիալական ցանցերը մարդկանց արտահայտվելու ու, մեր այս ծանր ժամանակներում, լիցքաթափվելու հնարավորություն են ընձեռում:

Եթե սկսենք ֆեյսբուքյան գրառումները պեղել ու այդ հիմքով մարդկանց հետապնդել, ապա օգտատերերի մի հսկայական հատվածի կարելի կլինի մեղադրանքներ ներկայացնել: Այսպես վարվում են ոչ ժողովրդական երկրներում: Օրինակ, Ռուսաստանում ֆեյսբուքյան ակտիվությունը բանտ ընկնելու ուղիղ ճանապարհ է: Եթե մեր երկիրն իրեն ժողովրդավարական է հռչակել, ուրեմն, պետք է ոչ ժողովրդավարականներից տարբերվի: Չպետք է ցենզուրա մտցնի կամ ինքնացենզուրա պարտադրի կամ խոսքի համար քրեական հետապնդում սկսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930